Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել դադարեցնել բռնությունները Գազայում. Ֆիլիպո Գրանդի


Ֆիլիպո Գրանդին, Ժնև, 13 դեկտեմբերի, 2023թ.
Ֆիլիպո Գրանդին, Ժնև, 13 դեկտեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում մեծ հումանիտար աղետ է, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ցայսօր չի կարողացել դադարեցնել բռնությունները: Այդ մասին այսօր Ժնևում «Գլոբալ միգրացիոն ֆորում 2023» նշանաբանով գումարված հավաքում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: Նա կոչ է արել «անհապաղ, կայուն հրադադար հաստատել Պաղեստինի անկլավում»:

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն ասել է, թե ամբողջ աշխարհում 114 միլիոն մարդ ստիպված էին լքել իրենց տները հալածանքների, մարդու իրավունքների ոտնահարումների, բռնությունների, զինված հակամարտությունների և քաղաքացիական անկարգությունների պատճառով:

Գրանդիից բացի, ֆորումին մասնակցում են Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական քարտուղարության ղեկավար Քրիստինա Շրաներ Բուրգեները, Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմը, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG