ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հերթական անգամ հետաձգել է Գազայի հատվածին անհրաժեշտ օգնություն ցույց տալու հարցով բանաձևի քվեարկությունը՝ Միացյալ Նահանգների հայտնած առարկությունների պատճառով: Սա յոթերորդ հետաձգումն է:
Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացված վերջին նախագիծը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և մարդասիրական օգնության տրամադրման համար անարգել մուտք ապահովել Գազայի հատված: Բացի այդ, նախագծով առաջարկվում է տարածաշրջանում ստեղծել ՄԱԿ-ի մեխանիզմ՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ:
Անտոնիո Գուտերեշը կունենար «Գազայի հատված ցամաքային, ծովային և օդային ուղիներով մարդասիրական օգնության փոխադրումը մշտադիտարկելու հնարավորություն»: