Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր նիստ կգումարի՝ գլխավոր քարտուղարի եզակի օգտագործվող իրավունքի միջոցով


Դեկտեմբերի 8-ին նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու հարցով։

Նիստը գումարելու համար Անտոնիո Գուտերեշը օգտագործել է ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածով գլխավոր քարտուղարին վերապահված իրավունքը, որը նրան թույլ է տալիս Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել ցանկացած հարցի վրա, որը, նրա կարծիքով, կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը։

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարներն անցած տասնամյակների ընթացքում այդ իրավունքից չեն օգտվել։

Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ միասնական մոտեցում ցուցաբերելու համար այսօրվա նիստը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հինգերորդ փորձն է։ Նախորդ նիստերում ներկայացված առաջարկները չեն անցել։

XS
SM
MD
LG