Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները․ Զախարովա


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ընդգծելով, որ Մոսկվան ողջունել է Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը՝ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ողջունել է համաձայնագրերը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ Զախարովան շեշտել է՝ սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է հաշտության լրացուցիչ հնարավորություններ, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին կնքած համաձայնագրերի։

«Մոսկվան պատրաստ է աջակցելու գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում կայուն խաղաղության համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Երեկ մեկնաբանելով խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կնքելու հնարավորությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն էր ասել, թե հարցը պետք է հասցեագրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

«Բայց ասեմ, որ շանս միշտ էլ կա, կօգտվե՞ն Հայաստանն ու Ադրբեջանը, դա այլ հարցն է»,- նշել էր Միխայիլ Գալուզինը:

XS
SM
MD
LG