Մատչելիության հղումներ

Թբիլիսին կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվ Պապուաշվիլին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Գաֆարովան իր հերթին հայտարարել է, որ այդ փաստաթղթի ստորագրման համար «որևէ խոչընդոտ չկա»:

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, և մենք հավատում ենք, որ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի», - Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերն է մեջբերում Միլլի Մեջլիսի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG