Մատչելիության հղումներ

Ռուսաստանում «Ազատության» լրագրողի կալանքը երկու ամսով երկարաձգվեց


Կազանի ռուսական դատարանը երկու ամսով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 4-ը, երկարաձգեց «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքի ժամկետը։

Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 18-ին։

Ռուսաստանի դատախազությունը լրագրողին մեղադրում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը խախտելու մեջ։ Քննչական մարմինների պնդմամբ՝ Կուրմաշևան չի դիմել պատկան մարմիններին իրեն օտարերկրյա գործակալների ցանկում ընդգրկելու խնդրանքով, ինչպես պահանջում է ռուսաստանյան օրենսդրությունը։

Լրագրողը մեղքը չի ընդունում:

«Մեմորիալ» իրավապաշտպան նախագիծը Կուրմաշևային քաղբանտարկյալ է ճանաչել։

XS
SM
MD
LG