Մատչելիության հղումներ

Միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ․ Կոստանյան


Փոխարտգործնախարար Վահան Կոստանյան, արխիվ
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյան, արխիվ

Միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հարցրել էր փոխարտգործնախարարին, թե արդյո՞ք բանակցությունները փակուղի են մտել։

«Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա», - ասաց Կոստանյանը՝ դժվարանալով նշել հանդիպման մակարդակի, վայրի և միջնորդի մասին։

Օրեր առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն և Վաշինգտոնը շարունակում է զբաղվել այդ ուղղությամբ։

Մոսկվան էլ նշեց, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները և որ «Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, տեղի ունենա սահմանազատում, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները»:

XS
SM
MD
LG