Մատչելիության հղումներ

«Խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի լուրջ հանձնառությամբ». Ամիբեկով


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Երևանը կառուցողական ներգրավվի Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ ներկայացված նախագծի քննարկմանը, իտալական Adnkronos-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Համաձայնագրի դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից», հայտարարել է Ամիրբեկովը՝ Հայաստանին մեղադրելով երկակի մոտեցում ցուցաբերելու մեջ։

«Նրանք մի կողմից խոսում են խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ցանկության մասին, իսկ մյուս կողմից դիվանագիտական պատերազմ են վարում Ադրբեջանի դեմ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ Երևանին մեղադրելով նաև միջազգային հարթակները «չարաշահելու» և «քաղաքականացնելու համար»՝ ընդգծելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը։

«Այդպիսով Երևանը ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հիմնական ճանապարհից, այլև գործընթացը փակուղի է մտցնում», - ասել է Ամիրբեկովը՝ շեշտելով՝ Բաքուն «ոչ մի պայման չի դնում» համաձայնագրի համար։

«Բայց ես կարծում եմ, որ համաձայնության հասնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ հարգում է նախկինում ստանձնած պարտավորությունները, որ կպահի նախկինում տված խոստումները», - ասել է Ամիբեկովը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է նորից ներգրավվի բանակցություններում նաև ամենաբարձր մակարդակով, և դադարեցնի զուգահեռ ուղիներով սեփական նեղ քաղաքական նպատակները հետապնդելու փորձերը»:

XS
SM
MD
LG