Մատչելիության հղումներ

Նավալնիին 22-րդ անգամ ուղարկել են բանտի պատժախուց


Ալեքսեյ Նավալնին:
Ալեքսեյ Նավալնին:

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի գաղութներից մեկում, ազատազրկման սկզբից 22-րդ անգամ է ուղարկվել է պատժախուց։

Դա տեղի է ունեցել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Նավալնին ավարտել է 21-րդ անգամ պատժի կրումը խցում և դուրս եկել այնտեղից:

22-րդ անգամ պատժախուց ուղարկվելու պատճառ է դարձել քաղաքական գործչի բողոքն իրեն գրենական պիտույքներից զրկելու բանտի վարչակազմի որոշման դեմ:

«Դատապարտյալ Նավալնին հրաժարվել է դուրս գալ իր սենյակից և բանտի ծառայողների կարգադրությամբ մտնել այլ տարածքներ, որտեղ նրան տարել են, դրա կապակցությամբ օրվա ընթացքում նրա նկատմամբ 4 անգամ ֆիզիկական ուժ է կիրառվել»,- նշում են ռուսական լրատվամիջոցները:

Այս պատժի ավարտից հետո պատժախցում նրա անցկացրած օրերի թիվը կհասնի 251-ի:

Քրեակատարողական հիմնարկի խցում պայմանները հատկապես խիստ են՝ բանտարկյալներին չեն տրամադրում անկողնային պարագաներ, արգելվում է զբոսնել, արգելվում են տեսակցություններ, հեռախոսազրույցներ, արգելվում է սննդամթերք գնել գաղութի խանութից և դրսից ծանրոցներ ստանալ։

XS
SM
MD
LG