Մատչելիության հղումներ

Նավալնին բանտից ահազանգում է խոշտանգումների մասին


Վլադիմիրի շրջանի բանտում ազատազրկման դատապարտված ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին պատմել է, որ բանտի ղեկավարությունը կալանավորներին ստիպում է ամեն երեկո լսել նախագահ Պուտինի ելույթները։

Նավալնիի խոսքերով՝ բանտախցերից դուրս՝ միջանցքներում բարձրախոսներ են կախված, և «Պուտինը դրանց միջով այնպես է բղավում, որից փախուստ չկա»:

Քաղաքական գործիչը պնդում է, որ Պուտինի բարձրաձայն ելույթները, ընդ որում՝ միևնույն ելույթները, բանտի ղեկավարությունը միացնում է հենց այն նույն ժամերին, երբ կալանավորներին ընթերցելու սահմանափակ ժամանակ է տրվում։

Ընդդիմադիր առաջնորդը բանտում է 2021 թվականի փետրվարից՝ դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:

Անցած օրերին նա հայտարարել է, որ իր դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կրեմլի կոշտ քննադատի խոսքով՝ իրեն կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում:

Վերջին մոտ մեկ տարվա ընթացքում Նավալնին արդեն 14 անգամ ուղարկվել է պատժախուց, այդ թվում՝ բացված կոճակի և ցանկապատը մաքրելուց հրաժարվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG