Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը Նավալնիի համար ևս 20 տարի է պահանջում


Ալեքսեյ Նավալնին բանտից տեսակապով պատասխանում է դատավորի հարցերին, արխիվ, Մելեխովո, Ռուսաստան:
Ալեքսեյ Նավալնին բանտից տեսակապով պատասխանում է դատավորի հարցերին, արխիվ, Մելեխովո, Ռուսաստան:

Դատախազները հուլիսի 20-ին պահանջել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։

Նավալնին արդեն 9 տարվա ազատազրկման պատիժ է կրում Վլադիմիրի շրջանի Մելեխովո գյուղի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում:

Այժմ նա մեղադրվում է ՌԴ ՔՕ վեց հոդվածներով, որոնց թվում են ծայրահեղական կառույցի ստեղծում և ֆինանսավորում, ծայրահեղական կոչերի հնչեցում, նացիստական կարգախոսների հնչեցում և անչափահասներին վտանգավոր գործողություններում ներգրավում։

Մեղադրող կողմը 20 տարվա ազատազրկման այդ պահանջը ներկայացրել է Մոսկվայի քաղաքային դատարանի արտագնա նիստի ընթացքում: Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 4-ին։

Հուլիսի 20-ին Նավալնին դատարանում հանդես է եկել վերջին խոսքով, որի տեքստը հրապարակվել է նրա սոցիալական ցանցում։

Նա իր ելույթում մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին երկրի բնակչությանը աղքատացնելու համար և դատապարտել է Ուկրաինայի պատերազմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG