Մատչելիության հղումներ

«Եթե որևէ մեկին պարտադրողական կերպով կստիպեն հավաքի ներկայանալ, հաստատվելու դեպքում, մեղավորը կպատժվի»․ Ավինյան


Եթե որևէ մեկին պարտադրողական կերպով որևէ հավաքի կստիպեն ներկայանալ, հաստատվելու դեպքում, մեղավորը կպատժվի, 1in.am-ի տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման մասին մեղադրանքներին։

Երեկ ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ էր հրապարակել՝ վերնագրելով՝ «Վարչական ռեսուրսի չարաշահմամբ քարոզարշավ»։ Տեսահոլվակում Ավինյանը քարոզարշավի շրջանակներում Նոր Նորքում հանդիպում էր բնակիչների հետ։ Նույն ընթացքում Չախոյանը հետաքրքրվում էր հանրահավաքի մասնակիցներից, թե որտեղի՞ց են, քանի՞ հոգով են եկել։ Մանկապարտեզի, դպրոցների, թաղապետարանների, պետական այլ կառույցների աշխատակիցներ էլ իրար հերթ չտալով տեղեկացնում էին՝ «20, 50, 100 հոգով ենք», հպարտանալու առիթ ունեին ամբողջ կոլեկտիվով ներկայացածները։

Չախոյանը հոլովակին կից գրել է, թե «743 - 778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է հասցրել արձանագրել, բայց շատ ավելին էին»։

Ավինյանը հարցազրույցի ընթացքում հայտարարեց՝ լինի մանկապարտեզի, պոլիկլինիկայի, դպրոցի տնօրեն, եթե որևէ պարտադրողական կերպով որևէ հավաքի կստիպեն ներկայանալ, ապա ինքը երեք տարբերակ է առաջարկում՝ դիմել ոստիկանություն, տարբերակ երկրորդ՝ գրել իրեն և ինքը խոստանում է «անձամբ անձայն պատժել այդ մարդուն, ով նման բան արել է», տարբերակ երրորդ՝ գրել իրեն անանուն և խոստանում է, որ «էդ մարդը նույնպես դրա արդյունքը կտեսնի, եթե դա իրականությանը համապատասխանում է»։

«Որովհետև մենք նման խնդիր չունենք իրականում», - ասաց Ավինյանը՝ շեշտելով․ - «2018թ. հեղափոխության համար մեր ամբողջ կյանքը պայքարել ենք ու ոչ մի իշխանություն կամ պաշտոն չի ստիպի այդ արժեքներին դեմ գնալ։

XS
SM
MD
LG