Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի յոթ ամիսների ընթացքում կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ նախաճաշի ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ակնկալվում է, որ ապրանքաշրջանառության աճը կշարունակվի, քանի որ հունիսի կեսերին զգալիորեն ընդլայնվել է Վրաստանի Վերին Լարսի անցակետի թողունակությունը, որով անցնում է Ռուսաստանի հետ առևտրային ուղին։