Ծաղկաձորում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ծաղկաձոր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նախքան նիստը առանձին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի միջև։