Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
ՌԴ վարչապետին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Միշուստինը Հայաստանում է՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նիստն անցկացվելու է Ծաղկաձորում։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը պլանավորում է Ծաղկաձորում քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացի հետագա զարգացման հարցեր։