Մատչելիության հղումներ

Լավրովն առաջարկել էր բացել Աղդամի ճանապարհը, մեկ օր անց՝ Լաչինը․ «Կոմերսանտ»


«Կոմերսանտը», վկայակոչելով ռուսական պետական ապարտի պաշտոնյայի, գրում է, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայն էին ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։

Տարածաշրջանային իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, կբացվեր Լաչինի ճանապարհը։

«Նման տարբերակը բարձր աստիճանի պատրաստավածության էր բերված»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։

Բայց, նրա խոսքով, Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը և փոխզիջումը տեղի չունեցավ։

«Կոմերսանտի» զրուցակցի փոխանցմամբ, Մոսկվայում իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։

«Իրավիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որ ձեռնարկում ենք մենք, արևմտյան, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում։ Բաքուն հետ չի գնում», - ասել է պաշտոնյան, հավելով, որ Ղարաբաղի իշխանությունները ևս համառում են, մասնավորպես, մերժել են Աղդամի ճանապարհն օգտագործելու տարբերակը։

Ըստ Ռուսաստանի պաշտոնյայի՝ ամեն դեպքում Աղդամի ճանապարհը բացվելու է։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին Բաքվում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասաց, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։ Մեկ օր անց՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Ստեփանակերտից հայտարարեցին՝ Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել արցախցիներին՝ նշելով՝ «մարդուն չի կարելի պարտադրել գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG