Մատչելիության հղումներ

«Վագներ»-ը դադարեցրել է վարձկանների հավաքագումը»


Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագները» Բելառուսում, կոլաժ:
Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագները» Բելառուսում, կոլաժ:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երբեմնի զինակից Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ ընկերությունն այլևս նոր վարձկաններ չի հավաքագրում։

Նրա հայտարարության մեջ, որը տարածել է Gray Zone տելեգրամյան ալիքը, նշվում է, որ «Վագները» կադրերի պակաս չունի և գործունեությունը շարունակում է միայն Աֆրիկայում և Բելառուսի ուսումնական կենտրոններում։

Հունիսի 23-ից 24-ը «Վագների» կողմից կատարված խռովության փորձից հետո սկսվել է վարձկանների հավաքագրման կենտրոնների փակումը: Ռուսաստանի քաղաքների փողոցներից ապամոնտաժել են «Վագների» հետ պայմանագրեր կնքելու առաջարկով գովազդային վահանակները։

Ձախողված խռովությունից հետո «Վագները»՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ, հեռացել է Ռուսաստանի տարածքից:

Այդ պայմանավորվածության համաձայն, Մոսկվան ասել է, որ Պրիգոժինի և վարձկանների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվի, պայմանով, որ վարձկանները կտեղափոխվեն Բելառուս:

Հունիսի 29-ին Պուտինը Կրեմլում ընդունել է Պրիգոժինին և «Վագների» հրամանատարներին և քննարկել են գործարքի իրականացումը:

XS
SM
MD
LG