Մատչելիության հղումներ

Հարատև խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է՝ միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ․ Փաշինյան


Հարատև խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ, Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելու «Սարաևոյի ոճով» Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ընդգծել է գործադիրի ղեկավարը։

Գրառմանը կից գործադիրի ղեկավարը հրապարակել է իր հոդվածը ֆրանսիական Le Monde-ում։

225 օր Արցախը պաշարման մեջ է, հունիսի 15-ից Հակարիի ադրբեջանական անցակետը փակ է նույնիսկ հումանիտար բեռների համար։ Միայն Կարմիր խաչի մեքենաներն են երբեմն թույլտվություն ստանում ու ծանր հիվանդների երևանյան հիվանդանոց տեղափոխում։ Բաքուն Հակարիի անցակետում հիմա էլ բժշկական անձնակազմ է տեղակայել, ադրբեջանցի բժիշկները պետք է զննեն տեղափոխվող հիվանդներին։

Անցած շաբաթ, Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «այս պահին խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ շեշտելով՝ այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։

«Ազատության» հարցմանը, թե Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա, արտգործնախարարությունից պատասխանել են, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միևնույն ժամանակ շեշտել է՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG