Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում պատմել է «Վագների» հրամանատարների հետ նրանց խռովությունից օրեր անց Կրեմլում կայացած հանդիպման մասին։
Նա ասել է, որ հանդիպմանն ինքը գնահատական է տվել «Վագների» գործողություններին մարտի դաշտում, հունիսի 24-ի «իրադարձությունների» ժամանակ, ինչպես նաև նրանց հետագա ծառայության տարբերակներ է ցույց տվել։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Վագները» կպահպանվի որպես ռազմական միավորում, Պուտինն ասել է, թե «Վագները» գոյություն չունի։
«Մենք օրենք չունենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին։ Պարզապես գոյություն չունի։
Ավելի քան երկու շաբաթ առաջ Պուտինը խոստովանել էր, որ պետությունը ամբողջովին ֆինանսավորել է «Վագներին», տարվա ընթացքում հատկացնելով 86 միլիարդ ռուբլի։
«Խումբը կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի»,- այսօր հրապարակված հարցազրույցում ասել է նա։