Մատչելիության հղումներ

Հրետակոծություններ Բելգորոդի շրջանում, կան տուժածներ


Ռուս-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Վալյուկի քաղաք, արխիվ
Ռուս-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Վալյուկի քաղաք, արխիվ

Ուկրաինային սահմանակից Վալույկի քաղաքի հրետակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Վնասվել են հինգ բազմաբնակարան շենք և չորս սեփական տնային տնտեսություն։ Տեղում են օպերատիվ ծառայությունները, վնասի մասին տվյալները ճշտվում են», - գրել է Գլադկովն՝ իր Տելեգրամ ալիքում։

Baza Telegram ալիքը գրում է, որ հունիսի 19-ի առավոտյան Բելգորոդի շրջանի միանգամից մի քանի բնակավայր կրակի տակ են հայտնվել։

Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են հրետակոծությունների մասին։ Նրանք հարձակումներում մեղադրում են ուկրաինական բանակին։ Ուկրաինայի ղեկավարությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունները։

XS
SM
MD
LG