Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ։
Համապատասխան հայտարարությունն իր կայքում տեղադրել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։
«ԱՄՆ դեսպանատունը կրկին հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է այցելել հետևյալ վայրերը ամառային զբոսաշրջային սեզոնի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում նշվում են նաև կոնկրետ տարածքներ, գյուղեր և ճանապարհներ, որոնք մոտ են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծին։