Մատչելիության հղումներ

Մեդվեդև. «Որոշակի հանգամանքներում Ռուսաստանը կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել»


ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ, Մոսկվա:

Որոշակի հանգամանքներում Ռուսաստանը կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել, Վիետնամում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա փոխանցմամբ, դա հնարավոր կլինի, եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատումը հասնի այն աստիճանի, որ ուրիշ ելք չմնա:

«Կան պատերազմի անդառնալի կանոններ: Եթե Ուկրաինային միջուկային զենք տրամադրվի, ապա անհրաժեշտ կլինի հասցնել կանխարգելիչ հարված: Անգլոսաքսերը դա մինչև վերջ չեն գիտակցում և կարծում են, թե դրան չի հասնի, բայց որոշակի պայմաններում կհասնի»,- ասել է Մեդվեդևը:

Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ուկրաինային նորանոր զինատեսակներ փոխանցելու հանգամանքին՝ Մեդվեդևը նշել է, թե շատ հնարավոր է, որ նաև F-16 տեսակի կործանիչներ տան Կիևին:

«Ավելին, գուցե մի օր նաև միջուկային զենք կտան, բայց դա կնշանակի, որ նրանց ուղղությամբ կարձակվի միջուկային մարտագլխիկով հրթիռ», - ասել է Մեդվեդևը:

XS
SM
MD
LG