Մատչելիության հղումներ

Արցախի նախագահն այսօր հանդես կգա ուղերձով


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով, «Ազատությանը» փոխանցեցին Արցախի նախագահի գրասենյակից։

Երեկ ավելի քան չորս ժամ տևած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Միևնուն ժամանակ Հայաստանի գործադիրի ղեկավարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։

Արցախից անընդունելի և առոչինչ համարեցին Փաշինյանի հայտարարությունները՝ նշելով՝ դրանցում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։

Երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդեցին՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է Հայաստանի անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

XS
SM
MD
LG