Մատչելիության հղումներ

Հայկական բանակը 2020-ից հետո առաջին անգամ կանխարգելել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հաջողությունը գետնի վրա․ քաղաքագետ


Ադրբեջանի նպատակն է Հայաստանի վրա ռազմական ճնշման միջոցով հասնել որոշակի զիջումների, իսկ հայկական բանակն, այնուամենայնիվ, այս անգամ ավելի ադեկվատ պատասխան է տվել ադրբեջանական կողմին, «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Սոթքի հատվածում տեղի ունեցած դեպքերին, ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ Ադրբեջանն առնվազն տակտիկական մակարդակով իր նպատակներին չի հասել, կարծես թե տարածքային առաջխաղացում չունի և իր առջև դրված նպատակները չի իրականացրել։

Իհարկե սահմանին դեռևս կայուն չէ, նկատեց քաղաքագետը՝ չբացառելով, որ մոտակա օրերին ևս նոր սրացումներ լինեն։

«Բայց առնվազն այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ հայկական բանակը 2020 թվականի պատերազմից առաջին անգամ, կարելի է ասել, կանխարգելել է Ադրբեջանի այս ագրեսիվ քաղաքականության հաջողությունը գետնի վրա», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետն Ադրբեջանի այս ագրեսիվ գործելակերպը կապեց այն տարաձայնությունների հետ, որ գոյություն ունեն Երևանի և Բաքվի միջև առանցքային հարցերում։

«Լեռնային Ղարաբաղի թեմայով ուղիղ բանակցային մեխանիզմ Ստեփանակերտի և Բաքվի միջև, այստեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են, սահմանային այդ ողջ փաթեթը՝ դելիմիտացիա, դեմարկացիա, զորքերի հետքաշում, քարտեզների վերաբերյալ տարաձայնություններ, այսպես կոչված երաշխավորի ինստիտուտի նկատմամբ կողմերի տարբերվող մոտեցումներ։ Ադրբեջանը հերթական անգամ դիմելով ռազմական սադրանքի պարզապես փորձում է Հայաստանին ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ մայիսի 11-12-ի տեղի ունեցած մարտերում հայկական կողմը մեկ զոհ, 8 վիրավոր ունեցավ։ Պաշտոնական Բաքուն հաղորդել է երկու զոհի և մեկ ծանր վիրավորի մասին։

Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG