Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ հայկական ուժերը ականանետեր են կիրառել Սոթքի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանական կողմը պնդում է , որ այսօր ժամը 17:15-ի սահմաններում «հայկական ուժերը ականանետեր են կիրառել Բասարկեչարի շրջանի Զոդ (Գեղարքունիքի մարզի Սոթք) բնակավայրի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ։ Անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չկան»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Հայաստանի ՊՆ -ն իր հերթին հաղորդել էր, որ Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սոթքի հատվածում իրադրությունը երեկվանից է լարված․ երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Այսօր առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 10-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG