Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին վարչապետը ձերբակալվել է


Պակիստան - Նախկին վարչապետ Իմրան Խանը տեսաուղերձով է հանդես գալիս, Իսլամաբադ, 9-ը մայիսի, 2023թ.
Պակիստան - Նախկին վարչապետ Իմրան Խանը տեսաուղերձով է հանդես գալիս, Իսլամաբադ, 9-ը մայիսի, 2023թ.

Ձերբակալվել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը, հայտնում է Իսլամաբադի ոստիկանությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Խանը ձերբակալվել է մասնավորապես կոռուպցիոն գործով։

Իմրան Խանը պաշտոնանկ է արվել անցած տարվա ապրիլին՝ խորհրդարանի կողմից անվստահության քվեի արդյունքում:

Պաշտոնաթողությունից հետո նախկին առաջնորդի դեմ տասնյակ քրեական գործեր են հարուցվել՝ այդ թվում ահաբեկչության և անկարգություններ կազմակերպելու մեղադրանքներով:

XS
SM
MD
LG