Մատչելիության հղումներ

ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի պաշտպանության և հետախուզության ղեկավարները հանդիպում են Մոսկվայում


Թուրքիայի պաշտպանության նախարարը և ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպմանը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը TRT-ի հետ զրույցում ասել էր, որ Մոսկվայի հանդիպման նպատակը բանակցությունների միջոցով առկա խնդիրների շուտափույթ կարգավորումն է և տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելը։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները նորմալացնելու խորհրդակցությունները մեկնարկել են 2022-ի դեկտեմբերին, երբ Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Հիմա նրանց են միանում նաև Իրանի ներկայացուցիչները։

Ակնկալվում է, որ այս չորս երկրների արտգործնախարարները ևս մայիսին կհանդիպեն Մոսկվայում, կոնկրետ ժամկետը համաձայնեցվում է։

Նախատեսվում է Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար բարձր մակարդակով բանակցությունների հող ստեղծել, նախապատրաստել Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Բաշար ալ-Ասադի հնարավոր հանդիպումը։

XS
SM
MD
LG