Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարում է, որ կարող է հանդիպել Ասադի հետ


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, 4-ը սեպտեմբերի, 2008թ.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, 4-ը սեպտեմբերի, 2008թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ «խաղաղությանն ուղղված ջանքերի շրջանակներում»։

Անկարայում ելույթ ունենալով Էրդողանը նշել է, որ նախ կանցկացվի Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որն էլ, իր հերթին, հաջորդում է երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Վերջին անգամ թուրք-սիրիական բարձր մակարդակի բանակցություններ են տեղի ունեցել 2011 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում։ Հետագայում, սակայն, երբ Էրդողանի կառավարությունը սկսեց գործուն աջակցություն ցուցաբերել Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին, երկու պետությունների միջև շփումներն ամբողջությամբ սառեցվեցին։

11 տարվա ընդմիջումից հետո Ասադի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով Թուրքիայի առաջնորդը ռուսաստանցի պաշտոնակցին էր դիմել:

XS
SM
MD
LG