Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը, որը պետք է կայանար վաղը, հետաձգվել է և կկայանա մայիսին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ այս ձևաչափով շփումներն ու խորհրդակցությունները շարունակվում են՝ դրական արդյունքների հասնելու համար։
Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և անհնար է բոլոր գործերը դիտարկել երկխոսության կամ բանակցությունների մեկ փուլի ընթացքում։