Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակը» ճնշում կգործադրի Իրանի նկատմամբ, որպեսզի այն դադարեցնի ռազմական կապերը Մոսկվայի հետ


Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշի
Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշի

Աշխարհի առավել զարգացած յոթ արդյունաբերական պետությունները պատրաստվում են ճնշում գործադրել Իրանի նկատմամբ՝ Մոսկվայի հետ այդ երկրի ռազմական համագործակցությունը դադարեցնելու նպատակով։

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները նման պայմանավորվածություն են ձեռք բերել այսօր առավոտյան՝ Ճապոնիայում կայացած բանակցությունների ընթացքում։

«Նախարարները պայմանավորվել են, որ կշարունակեն պահանջներ ներկայացնել Իրանին, որպեսզի այն դադարեցնի ռուսաստանցի զինվորականներին օգնության տրամադրումը», - հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին։

XS
SM
MD
LG