ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը և նրանց հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, միջուկային զինաթափումը, պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում՝ նվիրված Բլինքենի Վիետնամ և Ճապոնիա կատարելիք այցին։
Այցը տեղի կունենա ապրիլի 14-18-ը։