Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետի այցի ընթացքում պայթյունի ձայն է լսվել, տուժածներ չկան


Ճապոնիա - Ոստիկանները բերման են ենթարկում կասկածյալին, 15-ը ապրիլի, 2023թ.
Ճապոնիա - Ոստիկանները բերման են ենթարկում կասկածյալին, 15-ը ապրիլի, 2023թ.

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի այցի ընթացքում պայթյունի ձայն է լսվել։ Տուժածներ չկան։ Ոստիկանությունը մեկ տղամարդու բերման է ենթարկել։

Վարչապետն այսօր այցելել էր երկրի արևմտյան շրջան ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ իշխող կուսակցության թեկնածուներին սատարելու նպատակով։

Նախընտրական քարոզարշավի հավաքին նրա ելույթից առաջ պայթյունի ձայն է լսվել։ Վարչապետին անմիջապես հեռացրել են դեպքի վայրից։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ վայրում ծխարձակող նռնակ է նետվել, որից կարող էր պայթյունի ձայն լսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG