Մատչելիության հղումներ

Տոկիոն կշարունակի ավելացնել պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա, աջակցությունը Կիևին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, 21-ը մարտի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, 21-ը մարտի, 2023թ.

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ավելացնել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ մեծացնելով աջակցությունն Ուկրաինային, այսօր հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես Մեծ յոթնյակի նախագահող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին՝ Մեծ յոթնյակի հետ, կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։

Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք մի քանի փուլով մտցվեցին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, արդեն ազդում են Ռուսաստանից մոտ հազար մարդու և հարյուր կազմակերպության վրա։

Ճապոնիան հաստատել է նաև երկրից Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, այն արդեն պարունակում է մոտ 800 ապրանք։

XS
SM
MD
LG