Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել


Երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է կայացել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա նախարարների հեռախոսազրույցների երրորդ փուլն էր: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համաձայնությունների իրականացման ընթացքը և նշել են հետագա խորհրդակցությունների անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկու մայրաքաղաքներում:

Աբդոլահիանի և Բայրամովի միջև նախորդ հեռախոսազրույցը կայացել էր ապրիլի 8-ին, նշում է IRNA-ն:

Ադրբեջանական լրատվամիջոցները հեռախոսազրույցին հակիրճ են անդրադարձել՝ նշելով, մասնավորապես, որ նախարարները քննարկել են անհրաժեշտության դեպքում փոխադարձ այցերի հնարավորությունը:

Վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը խիստ աճել է, պաշտոնական Բաքուն տարհանել է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին և արտաքսել Իրանի դեսպանատան չորս աշխատակցի:

XS
SM
MD
LG