Մատչելիության հղումներ

Հաջիզադե. «Բաքուն դրական է գնահատում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցները»


Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով և դրական է գնահատում Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած վերջին հեռախոսազրույցները:

Այդ մասին այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսով զրուցել են ապրիլի 7-ին և 8-ին:

Ըստ Հաջիզադեի, նրանք մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հիմնահարցերը:

«Փոխադարձ հարգանքը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մշտական առաջնահերթությունն է: Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել իր ազգային շահերն ու ազգային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն:

Ըստ խոսնակի, երկու նախարարները վստահություն են հայտնել Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:

XS
SM
MD
LG