Իրանցի չորս դիվանագետները, որոնց պաշտոնական Բաքուն անցանկալի անձ է ճանաչել, լքում են երկիրը, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները 48 ժամ էին տվել իրանցի պաշտոնյաներին՝ երկրից հեռանալու համար։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն անցանկալի անձ ճանաչված իրանցիների պաշտոնները չի նշում։