Մատչելիության հղումներ

12 բուժառու այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան


Արցախից12 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ, 9 բուժառուներ էլ Հայաստանից իրենց ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 276 հիվանդ։

Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, Հանրապետական բժշկական կենտրոնում» 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները փորձել էին Գորիսից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել էին տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Մեկ օր անց Արացխի պետնախարարը հայտարարեց, որ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար։

Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա, ըստ Գուրգեն Ներսիսյանի, նրանց տեղափոխությունը Հայաստան կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG