Մատչելիության հղումներ

Արցախը կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ին անհապաղ և արդյունավետ քայլեր ներդնել բնականոն կենսագործունեության ապահովման ուղղությամբ


Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները, Ապրիլյան պատերազմի յոթերորդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ նշել է Արցախի արգործնախարարությունը։

«Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությունը և ստանձնած պարտավորությունները չկատարելու հանդեպ միջազգային հանրության հանդուրժողականությունը, ըստ էության, պարարտ հող նախապատրաստեցին և հնարավորություն ստեղծեցին Արցախի դեմ Ադրբեջանի նոր սադրանքների և ագրեսիայի համար», - ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Ստեփանակերտը հիշեցնում է, որ «Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ և ահաբեկչական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ»՝ շուրջ 4 ամիս Արցախի 120 հազար բնակչությանը պահելով անօրինական շրջափակման մեջ, պարբերաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը և առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու և, նախքան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելը, Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման մեխանիզմներ և երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է նրա իրավունքների, անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման համար», - հայտարարում են Ստեփանակերտից:

XS
SM
MD
LG