Մատչելիության հղումներ

Թրամփին քրեական մեղադրանք է առաջադրվում. Մեծ ժյուրին կողմ քվեարկեց


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Մանհեթենի Մեծ ժյուրին քվեարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքը հաստատելու օգտին։ Այս մասին նախ գրել են ամերիկյան լրատվամիջոցները, ավելի ուշ դատախազությունը պաշտոնապես հաստատեց տեղեկությունը։

Սա առաջին դեպքն է, երբ քրեական մեղադրանք է առաջադրվում Միացյալ Նահանգների նախկին կամ ներկա նախագահի դեմ։

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը հայտնել է, որ կապ է հաստատել Թրամփի փաստաբանի հետ՝ կազմակերպելու նախկին նախագահի տեղափոխությունը Մանհեթենի դատախազություն՝ մեղադրական եզրակացության ներկայացման համար:

Դոնալդ Թրամփը կարող է դատարանի առջև կանգնել ապրիլի 4-ին, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով փաստաբան Սյուզան Նեչելեսին։

Հնարավոր է, որ նախկին նախագահին բերման ենթարկելուց հետո ձեռնաշղթաներով տանեն նիստերի դահլիճ, վերցնեն մատնահետքերն ու լուսանկարեն, ինչից հետո կկայանա գործով առաջին դատական նիստը։

Ինքը Թրամփն ասել է, որ «դա քաղաքական հետապնդում է և ընտրություններին միջամտություն՝ պատմության մեջ ամենաբարձր մակարդակով»։

Մեղադրական եզրակացության մանրամասները կհրապարակվեն, երբ Դոնալդ Թրամփը կներկայանա դատարան, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփին կարող են մեղադրել ավելի քան 30 հոդվածներով՝ կապված խարդախության հետ։

2022 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցության կողմից 2024-ի նախագահական ընտրություններում։ Մեղադրանքների առաջադրումը պաշտոնապես չպետք է խանգարի նրան քարոզարշավ իրականացնել։

XS
SM
MD
LG