Մատչելիության հղումներ

Թրամփին պատկանող ընկերությունը 1 միլիոն 600 հազար դոլարի տուգանք կվճարի


Դատախազները և Դոնալդ Թրամփի ընկերության փաստաբանները Մանհեթենի քրեական դատարանում, Նյու Յորք, 13 հունվարի, 2023թ.
Դատախազները և Դոնալդ Թրամփի ընկերության փաստաբանները Մանհեթենի քրեական դատարանում, Նյու Յորք, 13 հունվարի, 2023թ.

Նյու Յորքի դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերությունը պետք է 1 միլիոն 600 հազար դոլար վճարի որպես տուգանք տարատեսակ ֆինանսական մեքենայությունների համար:

Ընկերությունը մեղավոր է ճանաչվել 15 տարիների ընթացքում հարկերից խուսափելու և ֆինանսական փաստաթղթեր կեղծելու համար:

Այս շաբաթ ավելի վաղ դատարանը Trump Organization ընկերության նախկին ֆինանսական տնօրեն 75-ամյա Ալեն Վայսելբերգին դատապարտել է 5 ամսվա ազատազրկման և 2 միլիոն դոլարի տուգանքի:

Հանրապետական Թրամփը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում է, որ Նյու Յորքի դատարանը դեմոկրատականների դրդմամբ իր նկատմամբ «վհուկաորս» է իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG