Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև:

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցությունը, գոհունակությամբ խոսել առևտրատնտեսական կապերի դրական դինամիկայի, էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի կապակցությամբ։

Ռուսական կողմի փոխանցմամբ, երկու առաջնորդները պայմանավորվել են ուսումնասիրել Ռուսաստանից շինանյութի մատակարարման կազմակերպման հնարավորությունները՝ «ի շահ ավերված ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման»։

Էրդողանը, ըստ հաղորդագրության, դրական է գնահատել ուկրաինական հացահատիկի արտահանման ժամկետները երկու ամսվով երկարաձգելու շուրջ Մոսկվայի համաձայնությունը։

Կողմերը քննարկել են նաև Սիրիայի հակամարտությունը և կարևորել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կրեմլը շեշտում է՝ Էրդողանը «հատուկ նշել է Ռուսաստանի կառուցողական միջնորդ դերը»։

XS
SM
MD
LG