Մատչելիության հղումներ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը


Երկրաշարժից տուժած բնակիչները հերթ են կանգնել մարդասիրական օգնություն ստանալու համար, արխիվ, Հաթայ, 22 փետրվարի, 2023թ.
Երկրաշարժից տուժած բնակիչները հերթ են կանգնել մարդասիրական օգնություն ստանալու համար, արխիվ, Հաթայ, 22 փետրվարի, 2023թ.

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, այսօր Անկարայում, Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ բարեկամական և եղբայրական երկրների օգնությամբ մենք կարճ ժամանակամիջոցում կհաղթահարենք երկրաշարժի հետևանքները: Թյուրքական պետություններն առաջիններից են արձագանքել օգնության մեր խնդրանքին, մենք չենք մոռանա ձեր աջակցությունը»,- հայտարարել է նախագահը:

Փետրվարի 6-ին Թուրքիայում՝ Քահրամանմարաշի մարզում, տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որին ժամեր անց հաջորդել է 7.6 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Տասնյակ հազարավոր շենքեր ամբողջությամն ավերվել են, երկրաշարժից տուժել են միլիոնավոր մարդիկ:

Ի շարս այլ երկրների, Հայաստանը նույնպես մարդասիրական օգնություն և փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև այդ երկրաշարժից ծանր տուժած Սիրիա:

XS
SM
MD
LG