Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը երկարաձգում է գործարքը, որը թույլ է տալիս Ուկրաինային հացահատիկ արտահանել իր սևծովյան նավահանգիստներով ևս 60 օրով։
Ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարությունը հնչում է գործարքի ավարտից մեկ օր առաջ։
Թուրքիայի և ՄԱԿ-ի միջոնորդությամբ կնքված գործարքը կարող է երկարաձգվել միայն Ռուսաստանի համաձայնությամբ։
Անցած տարի պատերազմող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներից արտահանվում է արտերկիր։
Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչև պատերազմը Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։