Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր․ հայտարարել է Էրդողանը


Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր, այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Թող սա բոլորի համար պարզ լինի, մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է, Աստծո կամոք, և երբեք կրեդիտներ չի տա այդ դատարկ կրակողներին (ընդդիմությանը)», - այսօր ասել է Էրդողանը՝ իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը։

Հաստատելով ընտրությունների օրը՝ Էրդողանը նաև վերջակետ դրեց մեկնաբանություններին ու ենթադրություններին, որ երկրաշարժի պատճառով ընտրությունները հնարավոր է հետաձգվեն։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկաշարժի հետևանքով զոհերի թիվը անցավ 45 հազարը։ Արտակարգ իրավիճակների ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, 45 հազար 89 մարդ է զոհվել։

Ընդդիմությունը խստորեն քննդատում է իշխանություններին տարերային աղետին պատրաստ չլինելու, թույլ արձագանի համար։ Էրդողանը ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ իշխանությունների կողմից հնավորինս արվել է։

Այսօրվա հանդիպմանը նա ասել է, որ երկրաշարժից մի քանի ժամ անց կառավարությունը սկսել է համակարգել քայլերը՝ աղետի հետևանքները վերացնելու համար։

Նրա խոսքով՝ աղետը ուղիղ ազդեցություն է թողել Թուրքիայի 14 միլիոն բնակիչների վրա։ Իրավիճակը վատթարանում էր նաև եղանակային վատ պայմանների պատճառով։ 90 երկիր արձագանքել է Թուրքիայի օգնության կանչին․ դրսից և տեղացի 35 հազար մասնագիտացված փրկարարներ որոնողական-փրկարարական աշխատանքներ են կատարել։ Ընդհանուր առմամբ, աղետի գոտու աշխատանքներին ավելի քան 270 հազար մարդ էր ներգրավված։

Թվարկելով կառավարության ջանքերը՝ նա ասել է, որ աղետի գոտում 2,5 միլիոն մարդ օրը երեք անգամ տաք սնունդ է ստանում։ Հիմա նպատակադրված են 200 հազար մոդուլային տներ կառուցել տուժածների համար, իսկ շատ շուտով կսկսվեն մասշտաբային վերկանգման աշխատանքները, պլանավորվում է 400 հազարից ավելի տուն կառուցել։

«Ռոյթերսի» մեկնաբանն, անդրադառնալով առաջիկա ընտրություններում Էրդողանի ու ընդդիմության սպասվող պայքարին, երկրաշարաժի ազդեցությունից բացի ներկայացնում է նաև Էրդողանի կառվարման մի շարք այլ բացասական գծեր։ Մասնավորապես, նշվում է, որ վերջին տարիներին մեծ սղաճի պատճառով ներդրողները խուսափում են Թուրքիայից, չնայած Էրդողանը բազմիցս պնդել է, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում։ Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները ստվերվել են, երբ նա սկսեց մոտենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Էրդողանը նաև շատ քիչ ջանքեր է գործադրել ածխածնային գազերի արտանետումները կրճատելու ուղղությամբ։ Դե իսկ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը բացասական ազդեցություն է թողել կառավարության վրա։

Այնուամենայնիվ չբացառելով, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը դեռ կարող է պահել իշխանությունը՝ «Ռոյթերսի» վերլուծաբանը ներկայցնում է նաև ընդդիմության դրական կողմերը․ վեց կուսակցություններից կազմված ընդդմադիր դաշինքը պլանավորում է կրճատել սղաճը, որը, պաշտոնական տվյալներով, հիմա 58 տոկոս է։ Ընդդիմությունը հավատարիմ է վերակնագնելու ժողովրդավարական նորմերն ու օրենքի գերակայությունը, որոնք խարխլվել են Էրդողանի 20 տարիների իշխանության ընթացքում։ Ընդդիմությունը նաև հավատարիմ է ՆԱՏՕ-ին, իսկ Էրդողանի կողմից Շվեդիայի ու Ֆլինլանդիայի անդամակցության արգելափակումը նրա հավատարմությունը կասկածի տակ է ընկել։

Էրդողանից հետո նոր կառավարությունը լավ հնարավորություն կունենա ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Ժողովրդավարության հանձնառությունն անկասկած ավելի դյուրին կդարձնի այդ ճանապարհը, ինպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերի վավերցումը։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նաև կցանկանային, որ նոր կառավարությունը ճնշումներ գործադրի բոլոր այն ընկերությունների վրա, որոնք Ռուսաստանին օգնում են ռազմական նշանակության սարքավումներ ներմուծել։ Արևմտյան որոշ ապրանքներ հիմա Ռուսաստան են հասնում Թուրքիայի միջոցով, նշում է «Ռոյթերսը»։

Վերդառնալով երկաշարաժի հետևանքներին, նշենք, որ, ՄԱԿ-ի տվյալներով, Թուրքիայում և Սիրիայում միասին վերցրած, զոհերի թիվն անցել է 50 հազարը, վիրավորներն ավելի շատ են, տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորած են, հարյուր հազարավորները՝ անօթևան, նախօրեին Անվտանգության խորհրդում ասել է ՄԱԿ-ի մարդասիական հարցերը համակարգող Մարտին Գրիֆիթսը։

Մինչ օրս ո՛չ Թուրքիան, ո՛չ Սիրիան անհետ կորածների թվեր չեն հրապարակում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG