Մատչելիության հղումներ

Զարեհ Սինանյանը մարտի 7-ին կմեկնի Սիրիա, Լիբանան


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 7-ին կմեկնի Սիրիա, կլինի, մասնավորապես, Դամասկոսում, Հալեպում և Քեսաբում՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով, տեղեկանում ենք կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Սինանյանը կայցելի նաև Լիբանան։

Կառավարության փետրվարի նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պլանավորում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա՝ կարծիք հայտնելով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և՛ս անպայման պետք է այց կատարի Սիրիա։

«Հնարավորության չափով պետք է Երևանը հաղորդակցության մեջ լինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի կառավարությունների հետ՝ հասկանալու համար, թե հնարավորության սահմաններում Հայաստանն ինչ աջակցություն կարող է ցուցաբերել», - հայտարարել էր գործադիրի ղեկավարը։

Հայտարարությունից օրեր անց Միրզոյանը մեկնեց Սիրիա։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցել է 52 հազարը։

XS
SM
MD
LG