Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա. Ժաննա Ալեքսանյան


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ երեկ զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի գործը կոծկվելու, փակվելու է։ Նշում է՝ իրեն տարիների փորձն է դա հուշում։

Իրավապաշտպանը պնդում է՝ զորամասի հրամատարությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին և հեռանա։

Ալեքսանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Ալեքսանյան․ - Սա միակ դեպքը չի և առաջինը չի, վեց ամիս առաջ Ազատան գյուղից բանակ զորակոչված Պալյան Պողոսյանի դեպքը կա, երբ որ դիրքում էդ նույն վառարանից և այդ նույն կպչանով նա այրվել էր, ոչ միայն նա, այլև հինգ զինվոր են եղել՝ չորսն այրվածքներ էին ստացել, բայց կարողացել էին դուրս գալ տնակից՝ մարտական դիրքի բլինդաժից, իսկ Պալյանը չէր կարողացել, ինչ-որ դուռը չի բացվել և ինքն ավելի խորը վնասվածքներ էր ստացել։ Չկար էդ դիրքում առաջին բուժօգնության միջոց, որ որևէ կերպ մի ճար անեին, էսպես ասեմ, և հինգ ժամ հետո նոր նրան հասցրեցին հիվանդանոց, որտեղ նա շատ քիչ է ապրել և մահացել է։

Պալյան Պողոսյանի լուսանկարը
Պալյան Պողոսյանի լուսանկարը

Բայց ի՞նչ փոխեցիք դուք էդ դեպքից հետո։ Նախ որևէ մեկը չի պատժվել, որևէ մեկը չի կալանավորվել, որևէ մեղավոր չի հայտնաբերվել, հիմա վարչապետն ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ մեղավորի մասին է խոսում։ Դու քո քննչականի պետին, որ քո ամենավստահելի անձանցից մեկն է՝ Քարամյանին, որը սիրով կոծկում է բոլոր գործերը, և այս գործը նույն ճակատագիրն է ունենալու, և երբ որ վարչապետն ուղղորդում է քննչական մարմիններին, գտել է մեղավոր, երևի նա է, ով որ գնացել է, փորձել է այրել և դրանով էս գործը փակվելու է։

«Ազատություն»․ - Կոծկելու ի՞նչ կա, տիկին Ալեքսանյան, եթե վերից վար արդեն պաշտոնանկություններ են եղել։

Ալեքսանյան․ - Պաշտոնանկությունն, իրենք հետո տեղավորում են տարբեր զորամասերում։ Դա ոչ մի կապ չունի, նրանք պարտավոր են քրեական պատասխանատվության ենթարկել, իսկ Պապիկյանը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին և հեռանա։

«Ազատություն»․ - Քրեական գործը նոր է հարուցված, Ձեզ որտեղի՞ց այդ համոզումը, որ հրամանատարությանը, կոնկրետ այս զորամասի, չեն կանչելու պատասխանատվության։

Ալեքսանյան․ - Ինձ էս տարիների փորձն է դա ասում։ Դուք գիտեք, որ մենք զբաղվում ենք քրեական գործերով նաև և տեսել ենք, թե ինչպես է աշխատում պարոն Քարամյանը և շատ պատմություններ գիտեմ, թե ինչպես է նա վարվում ծնողների հետ, որոնք բողոքով են գնում և ինչպես է նրանց հետ խոսում՝ տղայական։

Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG