Մատչելիության հղումներ

Վառարանի կայծից ծագած հրդեհի հետևանքով զինվորն այրվածքներ է ստացել, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ


Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը:

Շարքայինը, ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

«Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով` զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ զինվորը այրվածքներ ստացել է վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG