Մատչելիության հղումներ

Ջոնսոնը քաղաքականությունից չի հեռանա և ապագայում կպայքարի վարչապետի պաշտոնի համար


Բրիտանիայի նախկին վարչապեր Բորիս Ջոնսոն,արխիվ
Բրիտանիայի նախկին վարչապեր Բորիս Ջոնսոն,արխիվ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշել է չհեռանալ քաղաքական ասպարեզից և առաջադրվել խորհրդարանական հաջորդ ընտրություններում:

Կառավարության ղեկավարի պաշտոնն ազատելուց հետո նա մնացել է Համայնքների պալատում որպես շարքային պատգամավոր:

Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ, այդ մասին Ջոնսոնը հայտնել է Լոնդոնի արևմտյան շրջանում Աքբրիջի և Սաութ-Ռայսլիփի ընտրատարածքում կուսակցության շրջանային վարչության անդամների հետ զրույցում: Ջոնսոնը 2015 թվականից այդ տարածքն է ներկայացնում խորհրդարանի ստորին պալատում:

Ենթադրվում է, որ Ջոնսոնը մինչև դեկտեմբերի 5-ը պահպանողականների ղեկավարությանը կտեղեկացնի մինչև 2024 թվականի տարեվերջ կայանալիք համազգային խորհրդարանական ընտրություններում կուսակցության լիդերի և վարչապետի պաշտոնի համար պայքարելու վերջնական որոշման մասին:

Այդուհանդերձ, պահպանողականների և ոչ մի լիդեր այսօր բարենպաստ դիրքում չէ:

Սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնող YouGov ընկերության վերջին հարցման արդյունքների համաձայն, պահպանողականների վարկանիշն իջել է մինչև 22 տոկոս:

Մինչդեռ ընդդիմադիր լեյբորիստների դիրքերն ամրացել են, և վարկանիշը 47 տոկոսի է հասել, այսպիսով տարբերությունը 25 տոկոս է կազմել:

Ջոնսոնը Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի հուլիսի 24-ից մինչև այս տարվա սեպտեմբերի 6-ը:

Ջոնսոնի հեռանալուց որոշ ժամանակ անց կառավարության ղեկավար դարձավ ներկայիս վարչապետ Ռիշի Սունակը:

XS
SM
MD
LG