Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը դրամահավաք է նախաձեռնել Ուկրաինայի համար


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նախաձեռնել է դրամահավաք, որի միջոցով պետք է դեղամիջոցներ ձեռք բերվեն Ուկրաինայի համար:

The Guardian պարբերականի փոխանցմամբ, նախկին վարչապետն իր կոչը հրապարակել է մոտեցող սուրբծննդյան տոներին ընդառաջ:

Այդ ժամանակաշրջանում երկրում տեղի են ունենում քաղաքական ու հանրային անվանի մարդկանց և սպորտի ու շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ բազմաթիվ բարեգործական միջոցառումներ:

«Բրիտանացիները հայտնի են իրենց առատաձեռնությամբ ու մեծահոգությամբ, և այդ ունակությունները դրսևորում են նույնիսկ երբ գալիս են դժվար ժամանակներ, ուստի կոչ եմ անում՝ այս Սուրբ Ծնունդին ձեռքներդ գրպաններդ տարեք»,- ասել նախկին վարչապետը:

Նրա փոխանցմամբ, հավաքվելիք գումարով ձեռք կբերվեն դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, որոնք կուղարկվեն Ուկրաինա:

Նվիրատվությունները կփոխանցվեն Circle Health հիմնադրամին, որը նախկինում մեկ անգամ արդեն հավաքել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստերլինգ Ուկրաինայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG