Մատչելիության հղումներ

«Կցանկանայի տեսնել, որ Հայաստանը կողմնորոշվում է դեպի ԵՄ աստիճական անդամակցություն»․ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան


Ակնհայտ է որ Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնում, չեն էլ օգնելու և Երևանը միայնակ չի կարողանում ամրացնել իր պաշտպանությունը, «Ազատության» հետ զրույցում նկատեց Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը՝ շեշտելով՝ կցանկանար տեսնել Հայաստանի կողմից ավելի հանձնառու կեցվածք իր ռազմաքաղաքական հարաբերություններն աշխարհում վերաիմաստավորելու և քաղաքական նախընտրությունները շատ ավելի հստակ հայտարարելու և դրանց հետամուտ լինելու առումով։

Խարազյանը ցանկանում է, որ Հայաստանն, օրինակ, կողմնորոշվի դեպի Եվրամիության աստիճական անդամակցություն։

«Ես կցանկանայի տեսնել, որ Հայաստանը հստակորեն հայտարարի, որ վերակենդանացնում է Եվրամիության ասոցացման շուրջ իր բանակցությունները՝ ողջ սպեկտրով և ողջ խորքով, ընդ որում, ընդլայնում է նաև այդ սպեկտրը և կողմնորոշվում է դեպի Եվրամիության աստիճական անդամակցություն, որը պետք է ենթադրի Հայաստանի դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, ինչպես նաև ԱՊՀ-ից», - ասաց նախկին փոխդեսպանը։

Նրա համոզմամբ, սա թույլ կտա Երևանին կառուցել այն քաղաքական հարաբերությունների որակը, որոնց շրջանակում Հայաստանը կկարողանա ռազմաքաղաքական համագործակցություն զարգացնել արևմտյան առաջատար պետությունների հետ և սեփական ուժերով սեփական իրավունքներին, ինչպես նաև Արցախի ժողովորդի անօտարելի իրավունքներին տեր կանգնելու կարողություններ ձեռք բերել։

«Այստեղ այլընտրանք չկա, ձգձգել՝ պարզապես ի նկատի ունենալով, որ դժվար է լինելու, որևէ դրական բան Հայաստանին չի կարող տալ։ Ձգելը, հակառակը, բերում է Հայաստանին ավելի ծանր վիճակի», - ասաց նախկին փոխդեսպանը։

Հարցին, թե արդյոք Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում ունե՞ն ցանկություն ստանձնել այդ գործն, ինչը նշանակում է հակադրվել Ադրբեջանին, որի հետ հիմա գազային հետաքրքրություններ ունեն, Խարազյանը պատասխանեց․ - «Ադրբեջանի հետ գազային ընդհանուր հետաքրքրությունների խնդիրն ուռճացված է։ Ադրբեջանը չունի այդ գազային հնարավորությունները, որ իրենք կցանկանային, որ աշխարհը կարծեր, թե իրենք ունեն։ 15 մլրդ խորանարդ մետր գազի մասին Եվրոպայում մինչև 2027 թվականը տրամադրվելիք համաձայնագիրը, եթե Դուք դիտարկում եք այն ենթատեքստում, որտեղ նաև երևում է Եվրոպայի տարեկան գազի սպառման ցուցանիշը՝ ընդհանրապես 500 մլրդ խորանարդ մետր, ակնհայտ է դառնում Ադրբեջանի նշանակության՝ ծովում մեկ կաթիլ լինելու երևույթը»։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG